Ակնհայտ է, որ «համբերության բաժակ լցված» և կերպարանափոխված պետական դավաճանը սպասվող ընտրական գործընթացների շրջանակներում փորձ է անում խաղարկել Царь хороший, бояре плохие տեխնոլոգիան։
Սա է արդեն իսկ փորձ արվում հրամցնել հանրությանը, սակայն այս հանրությունը այլևս 2018-ի, կամ նույնիսկ 2020-ի, կամ 21-ի հանրությունը չէ։
Տվյալ քարոզչական գործիքը մեծ հաշվով անարդյունավետ է լինելու, որովհետև հանրությունը հասկանում է, որ ՔՊ-ում կա մեկ անձ, ով կայացնում է որոշումներ, իսկ մնացյալը կամակատարներ են, որոնց ցանկացած պահի՝ Փաշինյանը իր քաղաքական դիվիդենտների համար կարող է զոհաբերել։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ